Թվային մարքեթինգ | ACA

Թվային մարքեթինգ

Դասընթաց նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել այս նոր և ժամանակակից աշխարհում խիստ պահանջված մասնագիտությունը։
Թվային մարքեթինգի դասընթացի շրջանակներում կծանոթանաք դրա հիմունքներին, կուսումնասիրեք և կտիրապետեք դրա հիմնական գործիքներին (SEO, SEM, SMM, Content Marketing and Strategy…)։
Դասընթացավարը կկիսվի թվային մարքեթինգի ոլորտում ունեցած իր մեծ փորձով, ինչպես նաև կունենաք գործնական պարապմունքներ։

ux.svg

Տևողություն

3 ամիս

Մակարդակ

Սկսնակ

Տեսակ

Հիբրիդային

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Գինը

69,000 ՀՀ դրամ/ամիս

Գտնել աշխատանք

Զարգացնել հմտությունները։

Մեր ծրագիրը բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից։ Սովորեք՝ ինչպե՞ս պատրաստել պրեզենտացիաներ և աշխատել խմբում:

Աշխատանք Ձեր պորտֆոլիոյի վրա։

Սերտիֆիկատ ունենալը իհարկե կարևոր է, բայց առավել կարևոր է պորտֆոլիոյի առկայությունը։ Սկսե՛ք աշխատել վերջինիս վրա սովորելու ընթացքում։ Մեր կրթական ծրագիրը նախատեսված է այդ հարցում Ձեզ օգնելու համար։

Ծրագիրը ներառում է հարցազրույցի նախապատրաստման փուլեր։

Ուսանողները հնարավորություն կունենան կիրառել իրենց հմտությունները,որոնք կօգնեն մի քայլ ավել մոտենալու երազած աշխատանքին։ Ուղեգրեր և առաջարկություններ, որոնք առկա են լավագույն ուսանողների համար։

/static/images/general/course-2.png
adobe.svg
ameria
coinstats
krisp
om
playengine
10web.svg
disqo
philipMorris.svg
simply.svg

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Tatev Torabyan

Paid Ads Manager on Freelance projects

Avatar

Siran Khudaverdyan

Senior Marketing Manager @ Cognaize

Avatar

Christina Manukyan

SEO Content Manager @ SoftConstruct

Avatar

Ina Avdalyan

SEO Manager @ SuperAnnotate

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Ծրագիր

Ի՞նչ է թվային մարքեթինգը

Որոնողական համակարգերի օպտիմիզացում

Քոնթենթ մարքեթինգ

Սոցիալական մեդիա մարքեթինգ

Որոնողական համակարգերի մարքեթինգ

Վիդեո մարքեթինգ

Վեբ և Թվային մարքեթինգի վերլուծություն և արդյունավետության չափում

Շողեր Միրզոյան

Շողեր Միրզոյան

Թվային Մարքեթինգ դասընթացի շրջանավարտ

Շատ հավես ու ընկերական մթնոլորտում՝ շատ լուրջ ու ֆունդամենտալ գիտելիքներ ACA-ի Digital Marketing A-Z կուրսի շրջանակներում։ Մենթորական ընտիրագույն ու մոտիվացնող կազմ, բազմաշերտ գիտելիքներ ու պրակտիկ դասեր։ Է՛լ տեսակներ, է՛լ գործիքակազմ, է՛լ մարքեթինգային հիմունքներ։ Մի խոսքով էն ամենը, ինչ մինչ դասընթացը թվում էր չինարեն, դասընթացից հետո դարձավ ոսկեղենիկ հայերեն։ Շնորհակալ եմ։

Օֆելյա Վարդանյան

Օֆելյա Վարդանյան

Թվային Մարքեթինգ դասընթացի շրջանավարտ

Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել ACA սիրելի թիմին` գրագետ ու ընտիր կազմակերպված Digital Marketing կուրսի համար։ 3 ամսվա ընթացքում փոխանցել եք ոչ միայն արդի շուկային համապատասխան գիտելիքներ, այլև հասցրել եք դառնալ հարազատ ինձ համար։ Անկասկած recommended:

Տևողություն:

3 month

Մակարդակ:

Introduction

Տեսակ:

Հիբրիդային

Գինը:

69,000 Դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Հաճախ Տրվող Հարցեր

Ո՞ր օրերին և ո՞ր ժամերին են լինելու դասերը։

Դասընթացը կմեկնարկի 2022թ. սկզբին (գրաֆիկը դեռևս հստակեցված չէ)։

Ընդունելության կարգը։

Ընդունելությունը կկատարվի հարցազրույցի հիման վրա։

Շաբաթական քանի՞ ժամ զբաղվածություն է նախատեսվում։

Դասերը կլինեն մինչև 6 ժամ շաբաթական, դրան կգումարվի նաև տնային աշխատանքների համար պահանջվող ժամանակը։

Դասընթացը օնլայն է, թե՞ օֆֆլայն։

Տեսական դասերը լինելու են առցանց, իսկ գործնական դասերը՝ առկա (Հակոբ Հակոբյան 3, Երևան)։

Ինչքա՞ն է ծրագրի տևողությունը։

Ծրագրի տևողությունը 3 ամիս է:

Ի՞նչ է անհրաժեշտ մասնակցելու համար։

— Անգլերենի միջին մակարդակ
— Ինտերնետից օգտվելու հմտություններ
— Հաղորդակցության լավ ունակություններ

Գրանցվել եմ արդեն, որո՞նք են հաջորդ քայլերը։

Գրանցվելուց որոշ ժամանակ անց մենք կկապվենք Ձեզ հետ և կտեղեկացնենք հաջորդ քայլերի մասին։