Go Course | ACA
Նոր դասընթացներ ACA-ում՝ Employer Branding, Data Engineering:

go.svg

Go-ն համարվում է 15 ամենաշատ կիրառվող ծրագրավորման լեզուներից։ Այն երիտասարդ և զարգացող լեզու է, որը ստեղծվել է 2007թ.-ին Google-ի կողմից։ Ծրագրավորողները հիմնականում նախընտրում են անցում կատարել Go-ի C, C++, Ruby, PHP ծրագրավորման լեզուներից։
Այն հայտնի է իր արագությամբ, ունիվերսալությամբ, արդյունավետությամբ և մեծ ծանրաբեռնվածությամբ պրոյեկտներ ու բարդ առաջադրանքներ ստեղծելու բարձր կատարողականով։ Go ծրագրավորողները պահանջված են Google, Netflix, Uber, Dropbox, SoundCloud, Yandex և այլ կազմակերպություններում։ Նրանց պահանջարկը աճում է աշխարհում՝ ներառյալ Հայաստանում։

go.svg

Տևողություն

3 ամիս

Մակարդակ

Մասնագիտացված

Տեսակ

Լսարանային, առցանց կամ հիբրիդային

Դասաժամեր

4 ժամ/շաբաթ

Գինը

59.000 - 65.000 ՀՀ դրամ/ամիս

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Դավիթ Թովմասյան

Software Engineer at PlayEngine Inc.

Ծրագիր

Introduction

Workspace

Variable & Types

Packages, Functions, Arrays & Slices

Conditionals (If and Switch statements)

Loops, Maps, Range, Pointers, Closures

Defer, Panic, and Recover

Structs, Interfaces

Goroutines, Channels

Project (Web Application)

Տևողություն:

3 ամիս

Մակարդակ:

Մասնագիտացված

Տեսակ:

Լսարանային, առցանց կամ հիբրիդային

Դասաժամեր:

4 ժամ/շաբաթ

Գինը:

59.000 - 65.000 ՀՀ դրամ/ամիս

Գրանցվի՜ր

+374

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Ավարտական Պրոյեկտ

«Մասնագիտացված» դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները լավագույնս ամրապնդվում են վերջին՝ խմբային նախագծերի փուլում։

Վկայական

«Մասնագիտացված», ինչպես նաև «QA Fundamentals» և «Project Management» դասընթացները հաջողությամբ ավարտող ուսանողներին տրամադրվում են վկայանականներ, որոնք բարձր են գնահատվում հայաստանյան IT ընկերությունների կողմից:

Աշխատանք

Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները լիովին բավարար են ոլորտում սկսնակ մասնագետի աշխատանք գտնելու համար: «Մասնագիտացված» բաժնի դասընթացների ավարտին լավագույն ուսանողները ստանում են աջակցություն աշխատանքի որոնման հարցում: Կարևոր է նաև նշել, որ այս փուլում վերջնական որոշում կայացնողը գործատու կազմակերպությունն է:

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես Go ծրագրավորման լեզվի փորձ չունեմ, կարո՞ղ եմ մասնակցել դասընթացին։

Այո, դասընթացի համար նախնական գիտելիք այս լեզվից անհրաժեշտ չէ։

Ի՞նչ ծրագրավորման լեզվի պետք է տիրապետել:

Python, JS, C, C++ կամ Ruby ծրագրավորման լեզուներից որևէ մեկին տիրապետելը մեծապես նախընտրելի է, այդուհանդերձ Java-ի կամ C#-ի գիտելիք ունեցողները նույնպես կարող են դիմել։

Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացին, եթե ծրագրավորողի աշխատանքային փորձ չունեմ։

Այո, աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ։

Կարո՞ղ եմ դիմել դասընթացին, եթե ունեմ աշխատանքային փորձ այլ ծրագրավորման լեզվի ոլորտում։

Այո, այս դասընթացը ներառում է նաև այլ ծրագրավորման լեզուների մասնագետների, ովքեր ցանկանում են անցում կատարել Go ծրագրավորմանը։

Կարո՞ղ եմ ավարտից հետո դիմել աշխատանքի համար։

Այո, այս դասընթացը կտա Ձեզ անհրաժեշտ գիտելիքներ դիմելու աշխատանքի համար որպես՝ սկսնակ Go ծրագրավորող։