Graphic Design | ACA

Graphic Design

Դարձի՛ր պահանջված և մրցունակ գրաֆիկ դիզայներ։ Դասընթացի ընթացքում կծանոթանաս դիզայն աշխարհի հիմունքային գիտելիքներին՝ դիզայն պրոցես, պատմական հատված, տառատեսակների հետ աշխատանք, նկարների մշակում, layout-ների պատրաստում և այլն, իսկ ավարտին կիրականացնես դիզայն նախագիծ։

graphics.svg

Տևողություն

5 ամիս

Մակարդակ

Մասնագիտացված

Տեսակ

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Գինը

69,000 ՀՀ դրամ/ամիս

Գտնել աշխատանք

Զարգացնել հմտությունները։

Մեր ծրագիրը բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից։ Սովորեք՝ ինչպե՞ս պատրաստել պրեզենտացիաներ և աշխատել խմբում:

Աշխատանք Ձեր պորտֆոլիոյի վրա։

Սերտիֆիկատ ունենալը իհարկե կարևոր է, բայց առավել կարևոր է պորտֆոլիոյի առկայությունը։ Սկսե՛ք աշխատել վերջինիս վրա սովորելու ընթացքում։ Մեր կրթական ծրագիրը նախատեսված է այդ հարցում Ձեզ օգնելու համար։

Ծրագիրը ներառում է հարցազրույցի նախապատրաստման փուլեր։

Ուսանողները հնարավորություն կունենան կիրառել իրենց հմտությունները,որոնք կօգնեն մի քայլ ավել մոտենալու երազած աշխատանքին։ Ուղեգրեր և առաջարկություններ, որոնք առկա են լավագույն ուսանողների համար։

/static/images/general/course-2.png
adobe.svg
ameria
coinstats
krisp
om
playengine
10web.svg
disqo
philipMorris.svg
simply.svg

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Աննա Մարգարյան

Project based Art Director Art Director / Senior Designer at Blackmar Co-Founder at KRUZO

Avatar

Հռիփսիմե Մինասյան

Project based creative/art director

Avatar

Նարեկ Խաչատրյան

Senior Graphic Design Specialist at Ucom

Avatar

Գևորգ Բալյան

Design lead at Hexact

Avatar

Անի Մանուկյան

Senior Illustrator and Graphic Designer at Picsart

Avatar

Արփի Եղիազարյան

Graphic Designer at Vbet

Avatar

Նուարա Մարկարյան

Freelance Graphic Designer, ex. Pappa Design Studio

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Ավարտական Պրոյեկտ

«Մասնագիտացված» դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները լավագույնս ամրապնդվում են վերջին՝ խմբային նախագծերի փուլում։

Վկայական

«Մասնագիտացված», ինչպես նաև «QA Fundamentals» և «Project Management» դասընթացները հաջողությամբ ավարտող ուսանողներին տրամադրվում են վկայանականներ, որոնք բարձր են գնահատվում հայաստանյան IT ընկերությունների կողմից:

Աշխատանք

Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները լիովին բավարար են ոլորտում սկսնակ մասնագետի աշխատանք գտնելու համար: «Մասնագիտացված» բաժնի դասընթացների ավարտին լավագույն ուսանողները ստանում են աջակցություն աշխատանքի որոնման հարցում: Կարևոր է նաև նշել, որ այս փուլում վերջնական որոշում կայացնողը գործատու կազմակերպությունն է:

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Ծրագիր

Ի՞նչ է դիզայնը

Գունատեսություն

Գրատպություն (typography)

Կոմպոզիցիա

Design Thinking

Գրաֆիկ դիզայնի ուղղությունները

Ի՞նչ է դիզայն տրենդը

Հայտնի գրաֆիկ դիզայնի օրինակների վերլուծություն

«Չի կարելիներ», որոնք երբեմն կարելի են

Գրաֆիկ դիզայներներին անհրաժեշտ ծրագրերի ցանկ՝

  • Adobe Photoshop
  • Adobe Illustration
  • Adobe InDesign
Սահակ Պետրոսյան

Սահակ Պետրոսյան

Graphic Designer at BIG PROJECTS

Այնպես է ստացվել, որ աշխատանքի և ACA ընդունվելը զուգահեռ է եղել: Մինչ ACA-ում սովորելը նախնական գիտելիքներ, բազա ունեցել եմ, բայց ACA-ում ստացած գիտելիքներն ու փորձը օգնել են ամրապնդել արդեն իմացածը, ծանոթանալ ոլորտում գործող կազմակերպություններին, ավելի լավ պատկերացում կազմել ոլորտի վերաբերյալ ու կապեր հաստատել ոլորտի մասնագետների հետ (ներառյալ դասախոս, ուսանողներ, և այլն):

Մարի Սողոմոնյան

Մարի Սողոմոնյան

Graphic Designer at Digilab Marketing Agency

Չնայած նրան, որ բազային կրթությամբ դիզայնի ոլորտից եմ, միայն ACA-ում ստացած գիտելիքների շնորհիվ կարողացա ամբողջությամբ ծանոթանալ գրաֆիկ դիզայնի ոլորտին, ստանալ և՛ տեսական, և՛ պրակտիկ գիտելիքներ: Ավարտելուց հետո արագ կարողացա մտնել աշխատաշուկա: Աշխատելու ընթացքում համոզվեցի, որ ACA-ում ստացած գիտելիքները ամբողջությամբ համապատասխանում են աշխատանքիս տեխնիկական պահանջներին:

Մարինե Գրիգորյան

Մարինե Գրիգորյան

Graphic Designer

Մինչ դասընթացին մասնակցելը, որոշ չափով տիրապետում էի գրաֆիկ դիզայնի ծրագրերին: Դասընթացի ընթացքում լայն ու ամբողջական գիտելիքներ ստացա, որոնք օգնեցին հեշտ ու արագ մտնել ու ադապտացվել ոլորտում: Շատ գոհ եմ եղել ծրագրից, բովանդակությունից և դասավանդման մոտեցումից: Ավարտելուց հետո 6 ամիս աշխատել եմ Prodigi Advertising Agency-ում՝ որպես գրաֆիկ դիզայներ: Ապագայում էլ մասնագիտական ուղիս պատկերացնում եմ գրաֆիկ դիզայնի ոլորտում:

Լենա Աղաջյան

Լենա Աղաջյան

Graphic Designer at Xaxalove

Շատ գոհ եմ ստացած և՛ տեսական, և՛ պրակտիկ գիտելիքներից: Դասընթացի շնորհիվ հեշտությամբ կարողանում եմ Illustrator ծրագրով դիզայնի օրինակներ պատրաստել: Դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները բավարար են, բայց ինքնուրույն աշխատանքին ժամանակ պետք է տրամադրել, և բոլորին խորհուրդ կտամ երկար ժամանակ հատկացնել դասախոսի կողմից տրված առաջադրանքներին և ուսումնասիրություններին, հակառակ դեպքում հաջողության չես հասնի: Գրաֆիկ դիզայն սովորելու համար բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել ACA:

Գայանե Ենգիբարյան

Գայանե Ենգիբարյան

Graphic Designer

Մինչ ACA-ում գրաֆիկ դիզայնի դասընացը այլ տեղ եմ սովորել, բայց այնտեղ ստացած գիտելիքները բավարար չէին: Քանի որ դրական կարծիքներ էի լսել ACA-ի մասին, որոշեցի դիմել: ACA-ում, բացի տեսական ու պրակտիկ գիտելիքներից, որոնցից շատ գոհ եմ եղել, դասընթացի շնորհիվ նաև հստակ պատկերացում կազմեցի, թե ինչ է գրաֆիկ դիզայնը, ընդհանուր միտքը, գաղափարը, ինչ խնդիր է լուծում այն: Դասընթացը ինձ օգնեց հեշտությամբ մտնել աշխատաշուկա:

Տևողություն:

5 ամիս

Մակարդակ:

Մասնագիտացված

Տեսակ:

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր:

6 ժամ/շաբաթ

Գինը:

69,000 ՀՀ դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։