Java Հիմունքներ | ACA

Java Հիմունքներ

Ստացեք բազային գիտելիքներ JAVA ծրագրավորման լեզվից։ Դասընթացի ընթացքում ձեռք կբերեք բավականաչափ գիտելիքներ և կտիրապետեք մի շարք գործիքների, որոնք կօգնեն յուրացնել Multithreading հասկացությունը և աշխատել Spring Framework-ով։

java.svg

Տևողություն

3 ամիս

Մակարդակ

Հիմունքներ

Տեսակ

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Գինը

59,000 ՀՀ դրամ

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Անդրանիկ Խանդանյան

Staff Engineer at MentorcliQ

Avatar

Արամ Եղիազարյան

Senior Java Software Engineer at DataArt

Avatar

Արտաշես Սրաբյան

Java Software Engineer at MentorcliQ

Avatar

Հովհաննես Ջուհարյան

Java Software Engineer at Tinkoff

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Ծրագիր

Պրիմիտիվ տիպեր, Պայմանական օպերատորներ և Կրկնության օպերատորներ

Զանգվածներ, Երկչափ զանգվածներ

Մեթոդներ

Ալգորիթմներ

Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում

Collections Framework

Բացառություններ

Արտյոմ Հախինյան

Արտյոմ Հախինյան

Student of Applied Mathematics and Informatics of ASSU

ACA-ի Java հիմունքներ դասընթացը ինձ լավ հիմք տվեց Java-ին տիրապետելու և մասնագիտանալու: Ուսման պրոցեսի հետ կապված իմ բոլոր սպասումներն արդարացված են։ Շատ գոհ եմ մեզ տրված նյութերի և օգնելու, բացատրելու մակարդակից: Այս դասընթացով ես կարողացա մտնել և շարունակել առաջ գնալ ծրագրավորման ոլորտում: Այժմ շարունակում եմ իմ ուսումը ACA-ի Java Professsion դասընթացում:

Արթուր Աղաջանյան

Արթուր Աղաջանյան

Graduated from YSU Department of International Relations

ACA-ի Java հիմունքներ դասընթացը տրամադրել է անհրաժեշտ ֆունդամենտալ գիտելիքները ծրագրավորման այդ լեզվին տիրապետելու և, առհասարակ, ծրագրավորման մասին բազային գիտելիքներ ունենալու համար։ Կարևոր հանգամանք է այն, որ բոլոր տեսական թեմաներին դասախոսները կցում են գործնական աշխատանքի նյութ, որը հետո մանրամասն վերլուծվում ու մեկնաբանվում է։ Այդպես տեսական գիտելիքները ամրապնդվում ու ավելի հասկանալի են դառնում, բացի այդ կատարելագործվում է կոդ գրելու հմտությունը։ Մշակված նյութերի ու դասերի անմիջական ֆորմատի շնորհիվ յուրաքանչյուր թեմայի ավարտին չեն մնում չպարզաբանված հարցեր ու թերի գիտելիքներ։ Վստահ եմ ACA-ի Java Հիմունքեր դասընթացը լավագույն հնարավորությունն էր նոր մասնագիտություն ձեռք բերելու համար։

Տևողություն:

3 ամիս

Մակարդակ:

Introduction

Տեսակ:

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր:

6 ժամ/շաբաթ

Գինը:

59,000 ՀՀ դրամ

Գրանցվի՛ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։