Eng
Design Tools: Adobe Photoshop և Adobe Illustrator
Տևողություն
3 ամիս
Մակարդակ
Մասնագիտացված
Տեսակ
առցանց կամ լսարանային
Դասաժամեր
4 ժամ/շաբաթ
Գինը
50,000-55,000 ՀՀ դրամ/ամիս
Գտնել աշխատանք
Զարգացնել հմտությունները։
Մեր ծրագիրը բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից։ Սովորեք՝ ինչպե՞ս պատրաստել պրեզենտացիաներ և աշխատել խմբում:
Աշխատանք Ձեր պորտֆոլիոյի վրա։
Սերտիֆիկատ ունենալը իհարկե կարևոր է, բայց առավել կարևոր է պորտֆոլիոյի առկայությունը։ Սկսե՛ք աշխատել վերջինիս վրա սովորելու ընթացքում։ Մեր կրթական ծրագիրը նախատեսված է այդ հարցում Ձեզ օգնելու համար։
Ծրագիրը ներառում է հարցազրույցի նախապատրաստման փուլեր։
Ուսանողները հնարավորություն կունենան կիրառել իրենց հմտությունները,որոնք կօգնեն մի քայլ ավել մոտենալու երազած աշխատանքին։ Ուղեգրեր և առաջարկություններ, որոնք առկա են լավագույն ուսանողների համար։
Փորձառու դասախոսներ
Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից
Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։
Լավ կազմված ուսումնական ծրագիր։
Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։
Անահիտ Պետրոսյան
Graphic Designer at Folk Art Museum, Brand Designer at Karpet Design and Architecture, Peter Marker Cafe-bookstore, Glazur Pastry
Ուսումնական գործընթաց
Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։
Դասախոսություններ
Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։
Սեմինարներ
Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։
Խորհրդատվություն
Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։
Ավարտական Պրոյեկտ
«Մասնագիտացված» դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները լավագույնս ամրապնդվում են վերջին՝ խմբային նախագծերի փուլում։
Վկայական
«Մասնագիտացված», ինչպես նաև «QA Fundamentals» և «Project Management» դասընթացները հաջողությամբ ավարտող ուսանողներին տրամադրվում են վկայանականներ, որոնք բարձր են գնահատվում հայաստանյան IT ընկերությունների կողմից:
Աշխատանք
Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները լիովին բավարար են ոլորտում սկսնակ մասնագետի աշխատանք գտնելու համար: «Մասնագիտացված» բաժնի դասընթացների ավարտին լավագույն ուսանողները ստանում են աջակցություն աշխատանքի որոնման հարցում: Կարևոր է նաև նշել, որ այս փուլում վերջնական որոշում կայացնողը գործատու կազմակերպությունն է:
Խորհրդատվություն
Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։
Տևողություն:
3 ամիս
Մակարդակ:
Մասնագիտացված
Տեսակ:
առցանց կամ լսարանային
Գինը:
50,000-55,000 ՀՀ դրամ/ամիս
Գրանցվի՛ր
Հաճախ Տրվող Հարցեր
Ես փորձ չունեմ, կարո՞ղ եմ մասնակցել դասընթացին։
Ես չեմ կարող որոշել՝ արդյո՞ք Adobe Photoshop and Adobe Illustrator ծրագրերը ինձ անհրաժեշտ են։
Կարո՞ղ եմ ավարտից հետո դիմել աշխատանքի համար։
Ի՞նչ տեսակի համակարգիչ պետք է ունենամ։
Անհրաժե՞շտ է ունենալ նկարչական գիտելիք և հմտություններ։
Արդյո՞ք ես պետք է ունենամ համակարգչից օգտվելու ունակություն։