QA Հիմունքներ | ACA

QA Հիմունքներ

Դարձի՛ր Manual QA մասնագետ, ծանոթացի՛ր թեստավորման հիմնական հասկացություններին, ուսումնասիրի՛ր Agile-ի հետ աշխատելու սկզբունքները, Waterfall մեթոդաբանությունը։ Դասընթացի ընթացքում ընդհանուր պատկերացում կկազմես թեստավորման փուլերի ու տեսակների մասին, կկիրառես ստացածդ գիտելիքները software (ծրագրային ապահովման) թեստավորման համար։

qa.svg

Տևողություն

2 ամիս

Մակարդակ

Հիմունքներ

Տեսակ

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Գինը

59,000 - 69,000 ՀՀ դրամ/ամիս

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Անի Գալստյան

Senior Quality Assurance Engineer at SoftConstruct

Avatar

Մերի Շահինյան

Software QA Engineer at Service Titan

Avatar

Մարիամ Ղարիբյան

Quality Assurance Engineer at Krisp

Avatar

Անդրանիկ Թովմասյան

Quality Assurance Automation Engineer at EPAM Systems

Avatar

Մարիամ Վլասյան

Quality Assurance Specialist at Insource

Avatar

Վահրամ Տոնոյան

Software Test Engineer at Energize Global Services

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Ծրագիր

ՏՏ ոլորտի ներածություն․

Ինչպե՞ս են աշխատում ՏՏ ընկերությունները, ընկերությունների կառուցվածքը, դերը, ընկերությունների ներսում տարբեր դերակատարների պատասխանատվությունը։

Agile-ի ներածություն։

Ի՞նչ է Agile-ը և որո՞նք են Agile մոդելում աշխատելու առավելությունները։

Scrum-ի ներածություն։

Agile-ի և Scrum-ի իրադարձություններ և գործընթացներ։

Ո՞րն է QA-ի դերը զարգացման իրադարձությունների ընթացքում։

Ի՞նչ է Software Development Life Cycle

Ի՞նչ է Software Testing Life Cycle

Ֆունկցիոնալ և ոչ ֆունկցիոնալ փորձարկման ներածություն։

Փորձարկման տեսակները։

Ի՞նչ է թեստային պլանի ծրագիրը, դրա նպատակը և կառուցվածքը

Պրոդուկտի պահանջարկի ներածություն․բնութագրեր, օգտատերերի պատմություններ։

Ի՞նչի համար են դրանք օգտագործվում և ինչպե՞ս են QA մասնագետները հանդիպում նման փաստարկների։

Ի՞նչ է Test Case փաստաթուղթը

Ի՞նչ է Test Case փաստաթուղթը, ինչի՞ համար է այն օգտագործվում, դրա կառուցվածքը, նրբությունները։

Ինչպե՞ս գրել լավ և որակյալ Test Case

Ինչպե՞ս գրել լավ և որակյալ Test Case՝ հիմնվելով օգտատերերի պատմությունների վրա։

Թեստի չափորոշիչները և թեստային հաշվետվությունները

Թեստի չափորոշիչները և թեստային հաշվետվությունները, որոնք օգտագործվում են զարգացման և փորձարկման ընթացքում։

Ի՞նչ է սխալը (bug)

Ինչպե՞ս կարգավորել և վեր հանել սխալները։

Սխալների իրական շրջան․

Պրոդուկտի զարգացման ընթացքում սխալի հայտնաբերումից մինչև եզրափակում։

Թեստավորման կարգավորման գործիքների ներածություն

JIRA / Confluence / TestRail etc.

End to End փորձարկում իրական նախագծերում

XML and JSON

XML and JSON փայլերի հետ աշխատանք։ Ի՞նչ են դրանք և ինչպե՞ս Դուք կարող եք բախվել դրանց փորձարկման ընթացքում։

HTTP / API

HTTP հարցումներ և API փորձարկման ներածություն

Աշխատանք Google Chrome-ի զարգացման գործիքների հետ։

Թեստային քննություն դասընթացի ավարտին։

QA հարցազրույց

Ինչպե՞ս ապահովել QA հարցազրույց, ինչպե՞ս պատրաստվել փորձարկման հարցազրույցին, հաճախակի տրվող հարցեր, և ի՞նչ են փնտրում HR մասնագետները։
Տիգրան Քերոբյան

Տիգրան Քերոբյան

Java խորացված դասընթացի շրջանավարտ

ACA-ը տալիս է մրցունակ գիտելիքներ, ինչն էլ հետագայում կարիերայում հաջողություններ գրանցելու հնարավորություններ է ստեղծում: Ես ուրախ եմ, որ կարողացա դասընթացի ավարտին պես իմ տեղը գտնել աշխատաշուկայում:

Սուրեն Պողոսյան

Սուրեն Պողոսյան

iOS ծրագրավորման դասընթացից հետո Սուրենը անցել է աշխատանքի Realizelt LLC-ում, իսկ հիմա աշխատում է SoloLearn-ում:

ACA-ը տալիս է տեսական և գործնական այնպիսի գիտելիքներ, որոնց ճիշտ կիրառումը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում դառնալ ոլորտի լավ մասնագետ և աշխատել առաջատար կազմակերպություններում:

Հրանտ Խոնդկարյան

Հրանտ Խոնդկարյան

iOS դասընթացից հետո Հրանտն անցել է աշխատանքի PicsArt-ում, իսկ հիմա աշխատում է IntelinAir Armenia-ում:

ACA-ի դասախոսները լավ մասնագետներ են: Կարևոր է նաև դասընթացներին մասնակցող մարդկանց ընտրությունը. թեստի ու հարցազրույցների միջոցով ընտրվում են լավագույնները ու դասերի որակը դրանից միայն շահում է:

Արամ Սարգսյան

Արամ Սարգսյան

AI/ML Scientist Podcastle

ACA-ը նման է զսպանակի յուրաքանչյուրի կարիերայում. սկզբից այն սեղմվում է, երբ ստանում ես գիտելիքներ և հմտություններ, այնուհետև այն կտրուկ ձևով մղում է քեզ առաջ, երբ ձեռք ես բերում աշխատանք:

Տևողություն:

2 ամիս

Մակարդակ:

Introduction

Տեսակ:

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր:

6 ժամ/շաբաթ

Գինը:

59,000 - 69,000 ՀՀ դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։