Node.JS

Այս դասընթացը կազմակերպվում ՀՀ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ և նախատեսված է Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր կանցնեն ընդունելության փուլը և կհամապատասխանեն ծրագրի նպատակային խմբերին, որոնք են՝
— Արցախյան պատերազմների մասնակիցները (տվյալ մասնակիցների համար դասընթացը կլինի ԱՆՎՃԱՐ)
— կորոնավիրուսի հետևանքով խոցելի խմբերը (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն)
— ԲՏ ոլորտի սկսնակները և աշխատող մասնագետները
— Ուսանողները
— Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում խորացված մասնագիտակա
կրթություն

node.svg

Տևողություն

Մակարդակ

Տեսակ

Դասաժամեր

Դասընթացի վճարումը փուլային է և ունի հետևյալ տեսքը՝

Երևան

Կանխավճար՝ 35% (56,700 ՀՀ Դրամ)
II ամիս՝ 28,350 ՀՀ դրամ
III ամիս՝ 28,350 ՀՀ դրամ

Մարզեր և Արցախի Հանրապետություն

Կանխավճար՝ 30% (48,600 ՀՀ Դրամ)
II ամիս՝ 24,300ՀՀ դրամ
III ամիս՝ 24,300ՀՀ դրամ

Օրինակ` ուսանողը գրանցված է Շիրակի մարզում, այս պարագայում նա վճարում է 48,600 դրամ՝ որպես կանխավճար, և 24,300-ական դրամ դասընթացի երկրորդ և երրորդ ամիսների սկզբում (ընդհանուր 97,200 Հհ դրամ)։ 80% առաջադիմություն գրանցելու դեպքում, նա կստանա 64,800 դրամ փոխհատուցում, այսինքն դասընթացի համար կվճարի 32,400 դրամ։

Դարձի՛ր ինժեներ, ոչ կոդավորող

Կրթությունը հիմնված է ՏՏ ոլորտի պահանջների վրա։

Հարթել կրթական ուղին։

Խնդիրները լուծելու մտածելակերպ

/static/images/general/course-1.png

Գտնել աշխատանք

Զարգացնել հմտությունները։

Աշխատանք Ձեր պորտֆոլիոյի վրա։

Ծրագիրը ներառում է հարցազրույցի նախապատրաստման փուլեր։

/static/images/general/course-2.png
RenderforestadobeameriacoinstatsintelinairkrispomplayenginewebbfRenderforestadobeameriacoinstatsintelinairkrispomplayenginewebbf

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

/static/images/general/main-companies.png
Avatar

Davit Margaryan

Ուսումնական գործընթաց

Դասախոսություններ

Սեմինարներ

Խորհրդատվություն

Ավարտական Պրոյեկտ

Վկայական

Աշխատանք

Խորհրդատվություն

+374

Համայնք

Ուսուցման ընթացքում ադմինիստրատիվ աջակցություն։

Ուսումնարան

Հասարակություն

skater

Ծրագիր

JS ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է տիրապետել HTML-ին և CSS-ին: HTML-ն (անգլ՝ HyperText Markup Language) օգտագործվում է վեբ էջերի «կմախք»-ն ստեղծելու համար: CSS-ն ( անգլ՝ Cascading Style Sheets) օգտագործվում է կայքին որոշակի ձևավորում տալու համար, JS-ը՝ կյանքի կոչելու, հարցումներ ուղարկելու և պատասխաններ ստանալու համար:

Տիգրան Քերոբյան

Տիգրան Քերոբյան

Սուրեն Պողոսյան

Սուրեն Պողոսյան

Հրանտ Խոնդկարյան

Հրանտ Խոնդկարյան

Արամ Սարգսյան

Արամ Սարգսյան

162,000 ՀՀ դրամ (Համաֆինանսավորում 30-80%)

Գրանցվի՜ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Այո, կարող եք։ Կարող եք դիմել մեր Ներածական դասընթացներին
Մասնակցության համար անհրաժեշտ է.
- Գրանցվել կայքի միջոցով (գրանցվելուց հետո ձեր էլ. հասցեին կգա նամակ, որտեղ կարող եք գտնել տեղեկություն քննության թեստի մասին)
- Հանձնել քննություն
- Կարճ հարցազրույց դասընթացավարի հետ
- Դասընթացի սկիզբ
Պատասխանների մասին կիմանաք քննությանը հաջորդող երկու, առավելագույնը երեք շաբաթների ընթացքում էլեկտրոնային փոստով։
Պատասխան չստանալու դեպքում, խնդրում ենք ստուգել Ձեր էլ.հասցեի “Spam” ենթաբաժինը:
Եթե չեք կարողացել լուծել մաթեմատիկայի խնդիրները, կարող եք մասնակցել “Մաթեմատիկայի հիմունքներ” դասընթացին, որն ավարտելուց հետո կկարողանաք դիմել ցանկացած սկսնակ կուրսի:
Դասընթացների արժեքները տարբեր են։ Յուրաքանչյուր դասընթացի պայմաններին կարող եք ծանոթանալ կայքում՝ դասընթացի առանձին էջի աջ կողմում։
Սեփական համակարգչի առկայությունը պարտադիր է։
Մենք համագործակցում ենք ոլորտում առաջատար կազմակերպություների հետ (գործընկերների ցանկը կարող եք տեսնել մեր կայքում), որոնցից շատերի հետ, ժամանակ առ ժամանակ ունենում ենք նաև Internship-եր: Մեր «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավ արդյունքներ ցուցաբերած ուսանողներին ներկայացնում ենք նշված կազմակերպությունների և նաև այլ կազմակերպությունների, որոնք փնտրում են սկսնակ մասնագետներ: Սակայն պետք է նշենք, որ մենք երաշխիք տալ չենք կարող, ամեն ինչ կախված է լինում ուսանողի ցուցաբերած արդյունքից և վերջնական որոշումը կայացնում է կազմակերպությունը:
Երաշխավորված աշխատանք ունենալու հնարավորություն կա միայն Bootcamp-ի ավարտին, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Bootcamp
Մենք անհատական դասեր չենք կազմակերպում: Բայց նշենք, որ խմբային դասերը չեն զիջում արդյունավետությամբ։ Ավելին, խմբային քննարկումների, թիմային նախագծերի ընթացքում ուսանողները ավելի են ամրապնդում սովորած նյութը և ձեռք բերում փորձ, որն օգնում է հեշտորեն ինտեգրվել աշխատանքային միջավայրին։
Անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է դասընթացին մասնակցելու համար։ Թեպետ դասերն անցկացվում են հայերենով, տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները անգլերեն են։
Բացի այդ, ծրագրավորման ոլորտում անգլերենի հետ առնչությունն անխուսափելի է, ինչով պայմանավորված էլ անգլերենը կարևոր նախապայման է որպես ծրագրավորող աշխատանքի անցնելու համար:
Եթե ցանկանում եք բարելավել Ձեր անգլերենը, կարող եք դիմել «English for Tech» դասընթացին։
Կախված դասընթացից ունենում ենք առցանց, կամ հիբրիդային տարբերակով. տեսական դասերը (դասախոսությունները) անց են կացվում առցանց, իսկ գործական պարապմունքները՝ մեր լսարաններում։
Մենք հավատում ենք, որ երբեք ուշ չէ սկսել սովորել և տարիքային վերին շեմի սահմանափակումներ չունենք։
Ուղղակի նշենք, որ դասընթացները բավական ինտենսիվ են և միտված են մասնագետներ պատրաստելուն, հետևաբար դժվարամատչելի կարող են լինել միջին դպրոցի աշակերտների համար։
Իսկ առհասարակ, ունենում ենք և՛ ավագ դպրոցական, և՛ մեծահասակ ուսանողներ, ովքեր մասնակցել և հաջողությամբ ավարտել են տարբեր դասընթացներ: