10Web.svg


Ուրախ ենք տեղեկացնել, որ 10Web ընկերության հետ հատուկ համագործակցությամբ մեկնարկում ենք նոր նախագիծ՝ Full Stack (PHP & JS) հատուկ ֆորմատով դասընթացներ։
Ծրագիրը հիանալի հնարավորություն է խորացնել ծրագրավորման բազային գիտելիքները և կարիերա սկսել թեք ոլորտում՝ ստանալով որակյալ կրթություն և շարունակական մենթորություն ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
Կրթական ծրագիրը մշակված է հատուկ այս դասընթացի համար՝ 10Web ընկերության և թեք ոլորտի ամենավերջին պահանջներին համապատասխան։

10Web.svg

Տևողություն

4,5 ամիս ACA-ում

Մակարդակ

Մասնագիտացված

Տեսակ

Lսարանային

Դասաժամեր

մինչև 12 ժամ/շաբաթական

Գինը

0 դրամ (ծախսերը հոգում է 10Web-ը)

10Web-ի Մասին

10Web-ը wordpress-ի համար ավտոմատացված հարթակ է, որը կիրառելով արհեստական բանականության տեխնոլոգիաներ և ունենալով ապահով hosting` տրամադրված google cloude-ի կողմից, հնարավոր է դարձնում հեշտությամբ ստեղծել wordpress կայքեր, անկախ նրանից, թե հարթակից օգտվողը փորձառու տեխնիկական մասնագետ է թե սկնակ։ Ավտոմատացնելով կայքեր ստեղծելու համար անհրաժեշտ բոլոր տարրերը և կիրառելով արհեստական բանակնության տեխնոլոգիաները, 10Web-ը առաջարկում է օգտատերերին բարելավել իրենց առցանց գործունեությունը և ավելի հեշտությամբ ընդլայնել իրենց բիզնեսը։

/static/images/courses/about10web.svg

Ի՞նչ ակնկալել.

- 4,5 -ամսյա անվճար և ինտենսիվ դասընթացներ
- Ամբողջ դրույք աշխատանք 10Web ընկերությունում՝ դասընթացը հաջող ավարտելու դեպքում
- Խորացված գիտելիքներ և անմոռանալի փորձառություն 10Web-ի և ACA-ի հետ

Ծրագրի ընդունելությունը բավականին մրցակցային է, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս նախքան քննությունն ու հարցազրույցը զարգացնել բազային գիտելիքները։

Ընդունելություն.

Ընդունելության համար անհրաժեշտ է հաղթահարել 2 փուլ՝
— քննություն (մաթեմատիկա, տրամաբանություն, ծրագրավորման առաջադրանքներ)
— հարցազրույց։

Անգլերենի իմացությունը պարտադիր է։

/static/images/general/course-2.png

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png

Ծրագիր

Computer Science

Backend (PHP, OOP, MySQL, Eloquent ORM, Laravel, REST)

Frontend (JS Intro, JS Reference Types (Arrays, Objects, Functions), Asynchrony

JS, DOM, Package Managers)

DevOps (Linux, Cloud Basics, Containers)

WordPress

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Տևողություն:

4,5 ամիս ACA-ում

Տեսակ:

Լսարանային

Գինը:

0 դրամ (ծախսերը հոգում է 10Web-ը)

Բաժանորդագրություն

+374

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ գիտելիքներ է պետք ունենալ դասընթացին դիմելու համար։

Անհրաժեշտ է ունենալ ծրագրավորման որևէ լեզվի (ցանկալի է PHP) հիմնային գիտելիքներ, մաթեմատիկական և տրամաբանական լավ հմտություններ։

Ինչպե՞ս մասնակցել դասընթացներին։

Մասնակցության համար անհրաժեշտ է.
- Գրանցվել կայքի միջոցով (գրանցվելուց հետո ձեր էլ. հասցեին կգա նամակ, որտեղ կարող եք գտնել տեղեկություն քննության թեստի մասին)
- Հանձնել քննություն
- Կարճ հարցազրույց դասընթացավարի հետ
- Դասընթացի սկիզբ

Հանձնել եմ քննություն։ Ե՞րբ և ինչպե՞ս կիմանամ պատասխանները։

Պատասխանների մասին կիմանաք քննությանը հաջորդող երկու, առավելագույնը երեք շաբաթների ընթացքում էլեկտրոնային փոստով։
Պատասխան չստանալու դեպքում, խնդրում ենք ստուգել Ձեր էլ.հասցեի “Spam” ենթաբաժինը:

Որքա՞ն արժե դասընթացը։

Դասընթացն ամբողջությամբ ֆինանսավորվում է 10Web ընկերության կողմից և անվճար է ուսանողների համար։

Սեփական համակարգչի առկայությունն անհրաժե՞շտ է։

Սեփական համակարգչի առկայությունը պարտադիր է։

Դասընթացն ավարտելուց հետո ապահովո՞ւմ եք աշխատանքով։

Դասընթացի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ 10Web ընկերության կողմից։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է դասընթացին մասնակցելու համար։ Թեպետ դասերն անցկացվում են հայերենով, տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները անգլերեն են։
Բացի այդ, ծրագրավորման ոլորտում անգլերենի հետ առնչությունն անխուսափելի է, ինչով պայմանավորված էլ անգլերենը կարևոր նախապայման է որպես ծրագրավորող աշխատանքի անցնելու համար:

Դասընթացները առցանց են, թե առկա:

Դասերը լինելու են առկա ֆորմատով՝ մեր լսարաններում։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Քանի որ ծրագրի նպատակը ուսանողներին հետագայում աշխատանք առաջարկելն է, պետք ուսանողի տարիքը լինի 16 կամ բարձր։