Align C++ Internship | ACA
Նոր դասընթացներ ACA-ում՝ Employer Branding, Data Engineering:

align-cpp.svg


Ուրախ ենք տեղեկացնել, որ Align Technology ընկերության հետ հատուկ համագործակցությամբ մեկնարկում ենք նոր ծրագիր՝ C++ Internship։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան տեխնոլոգիական ոլորտում: Դասընթացի ընթացքում ձեռք կբերեք C++ ծրագրավորման լեզվի խորացված գիտելիքներ` ստանալով որակյալ կրթություն ոլորտի լավագույն մասնագետների կողմից։

Նախագիծն իրականացվում է 42 Երևանի հետ համատեղ համագործակցությամբ։

Դասընթացի գրանցումը արդեն փակված է։

align-cpp.svg

Տևողություն

4 ամիս

Մակարդակ

Սկսնակ

Տեսակ

Lսարանային

Դասաժամեր

10-12 ժամ/շաբաթական

Գինը

Ծախսերը հոգում է Align Technology ընկերությունը

Ի՞նչ ակնկալել

- 4 ամսյա անվճար և ինտենսիվ դասընթաց

- Խորացված տեսական և գործնական գիտելիքներ` փորձառու մասնագետների կողմից

- Կարիերայի զարգացման դասախոսություններ Align Technology մասնագետների կողմից

- Վճարվող պրակտիկայի հնարավորություն Align Technology ընկերությունում՝ դասընթացը ամբողջովին հաջողութամբ ավարտելու դեպքում

Ընդունելության փուլեր

- Տրամաբանությունն ու մաթեմատիկական գիտելիքները ստուգող թեստային քննություն

- Հարցազրույց

Մասնակցության համար անհրաժեշտ է անգլերենի առնվազն Lower Intermediate մակարդակի իմացություն։

/static/images/general/course-2.png

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png

Ծրագիր

Intro to C++

While and do

Functions

Arrays

Algorithm complexity

Sorting algorithms

Input parsing

Pointers

Bitwise operations

Multidimensional arrays

Debugging

Random numbers

Object-Orient Programming

Member functions, Constructors, Access control

Static members and member functions

Operator overloading, Inheritance, Virtual functions

Basic design patterns

Function templates, Class templates, Member templates

STL overview

Sequential containers

Callbacks, Binary predicates of order, Input and output iterators

Container adapters, Associative containers:

Data Structures

Binary trees and Binary Search trees

Graphs

Basic exception handling, Advanced exceptions

Enum classes, Regular expressions

Introduction to basic GUI programming using Qt

C++ compilation model and stages

The C++ preprocessor

Creating libraries and using 3rd party libraries

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Տևողություն:

4 ամիս

Տեսակ:

Լսարանային

Գինը:

ծախսերը հոգում է Align Technology ընկերությունը

Գրանցվի՜ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ գիտելիքներ է պետք ունենալ դասընթացին դիմելու համար։

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է ծանոթ լինել բարձրագույն մաթեմատիկայի հիմունքներին, ունենալ անգլերենի լավ իմացություն և սովորելու մեծ մոտիվացիա։

Ինչպիսի՞ն է ծրագրի գրաֆիկը։

Դասընթացը կմեկնարկի 2022թ. նոյեմբերին։ Դասերն անցկացվելու են երեկոյան ժամերին (գրաֆիկը դեռևս հստակեցված չէ)։

Ինչպե՞ս մասնակցել ծրագրին:

Մասնակցության համար անհրաժեշտ է.
- Գրանցվել կայքի միջոցով
- Հաղթահարել քննությունների երկու փուլ
- Անցնել հարցազրույց դասախոսի հետ

Ի՞նչ հարցեր է ներառում քննությունը։

Քննությունը կազմված է մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներից։

Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու դասընթացը:

Դասերն անցկացվելու են լսարանային ֆորմատով` ACA-ի գրասենյակում. Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան Ինստիտուտ։

Ծրագրին մասնակցությունն անվճա՞ր է։

Այո, անվճար է։ Ծախսերը հոգում է Align Technology կազմակերպությունը:

Ի՞նչ մակարդակի անգլերեն է անհրաժեշտ ծրագրին մասնակցելու համար։

Մասնակցության համար արհրաժեշտ է անգլերենի առնվազն Intermediate մակարդակի իմացություն։

Իսկ ծրագրից հետո մշտական աշխատանք երաշխավորվո՞ւմ է։

Ծրագիրն ուսանողներին ապահովելու է տեխնիկական ոլորտի պահանջներին համապատասխան գիտելիքներով ու փորձով: Լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները հնարավորություն կունենան մեկ տարի վճարվող ինթերնշիփ անցնել Align Technology ընկերությունում, որը հաջողությամբ ավարտելուց հետո կանցնեն աշխատանքի։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք։

Համակարգչի առկայությունը անհրաժե՞շտ է:

Անհատական համակարգչի առկայությունը պարտադիր է։