Helix Internship | ACA
Նոր դասընթացներ ACA-ում՝ HTML, CSS, Node.js, React Native, SEO:

helix.svg

Ուրախ ենք տեղեկացնել, որ Helix ընկերության հետ հատուկ համագործակցությամբ մեկնարկում ենք նոր նախագիծ՝ PHP հատուկ ֆորմատով դասընթացներ։
Ծրագիրը հիանալի հնարավորություն է խորացնել ծրագրավորման բազային գիտելիքները և կարիերա սկսել ծրագրավորման ոլորտում՝ ստանալով որակյալ կրթություն և շարունակական մենթորություն ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
Կրթական ծրագիրը մշակված է հատուկ այս դասընթացի համար՝ Helix ընկերության և ծրագրավորման ոլորտի ամենավերջին պահանջներին համապատասխան։

helix.svg

Տևողություն

4 ամիս ACA-ում

Մակարդակ

Մասնագիտացված

Տեսակ

Lսարանային

Դասաժամեր

մինչև 10 ժամ/շաբաթական

Գինը

0 դրամ (ծախսերը հոգում է Helix-ը)

Helix-ի Մասին

Helix-ը հիմնադրվել է 2006 թվականին Հայաստանի Հանրապետությունում որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրային մշակման ծառայություններ մատուցող ընկերություն: Ավելին քան 15 տարվա աշխատանքի արդյունքում ընկերությունը հանդիսանում է շուկայի առաջատարներից՝ ունենալով կորպորատիվ, պետական և միջազգային հաճախորդների տպավորիչ պորտֆել:

Այսօր Helix-ը առաջարկում է ՏՏ ծառայությունների համապարփակ փաթեթ, ներառյալ տեղեկատվական համակարգերի, ծրագրային փաթեթների, պորտալների, կայքերի և բջջային հավելվածների նախագծում և մշակում, բովանդակության ստեղծում, տվյալների բազայի ինտեգրում, ներցանցային համակարգերի նախագծում, խորհրդատվություն և ՏՏ ուսուցում:

Helix-ը բազմակողմանի ծառայություններ է տրամադրում բազմաթիվ պետական կառույցներին, տեղական և միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝
- ՀՀ Նախագահի աշխատակազմ
- ՀՀ Կառավարություն
- ԱՀ Կառավարություն
- Հանրային հեռուստատեսություն
- ՀՀ Կենտրոնական բանկ
- Ճանապարհային ոստիկանություն
- ՀՀ ԱԱԾ
- Երևանի քաղաքապետարան
- Ucom
- Beeline Armenia
- Orange Armenia
- ArCA
- ACBA
- uPay
- AraratBank
- EvocaBank
- ConverseBank
- TelCell
- USAID
- UNDP
- OSCE
- EU
- WorldBank
- և այլն:

Կազմակերպության մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է helix.am կայքում:

Ի՞նչ ակնկալել.

1. 4 ամսյա անվճար և ինտենսիվ դասընթաց
2. Ամբողջ դրույք աշխատանք Helix ընկերությունում՝ դասընթացի ամբողջովին հաջողութամբ ավարտելու դեպքում
3. Խորացված գիտելիքներ և անմոռանալի փորձառություն Helix-ի և ACA-ի հետ։

Ծրագրի ընդունելությունը բավականին մրցակցային է, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս նախքան քննությունն ու հարցազրույցը զարգացնել բազային գիտելիքները։

Ընդունելություն

Ընդունելության համար անհրաժեշտ է հաղթահարել 2 փուլ՝
1. քննություն (մաթեմատիկա, տրամաբանություն, ծրագրավորման առաջադրանքներ)
2. հարցազրույց։
Անգլերենի իմացությունը պարտադիր է։

/static/images/general/course-2.png

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png

Ծրագիր

Computer Science

— DNS
— HTTP Server
— Design patterns

Backend

— PHP
— OOP
— Rest

Laravel

Databases

— MySQL
— PostgreSQL
— MongoDB

Deployment Workflow

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Տևողություն:

4 ամիս ACA-ում

Տեսակ:

Լսարանային

Գինը:

0 դրամ (ծախսերը հոգում է Helix-ը)

Գրանցվի՜ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ գիտելիքներ է պետք ունենալ դասընթացին դիմելու համար։

Անհրաժեշտ է ունենալ ծրագրավորման որևէ լեզվի (ցանկալի է PHP) հիմնային գիտելիքներ, մաթեմատիկական և տրամաբանական լավ հմտություններ։

Ինչպե՞ս մասնակցել դասընթացներին։

Մասնակցության համար անհրաժեշտ է.
- Գրանցվել կայքի միջոցով (գրանցվելուց հետո ձեր էլ. հասցեին կգա նամակ, որտեղ կարող եք գտնել տեղեկություն քննության թեստի մասին)
- Հանձնել քննություն
- Կարճ հարցազրույց դասընթացավարի հետ
- Դասընթացի սկիզբ

Հանձնել եմ քննություն։ Ե՞րբ և ինչպե՞ս կիմանամ պատասխանները։

Պատասխանների մասին կիմանաք քննությանը հաջորդող երկու, առավելագույնը երեք շաբաթների ընթացքում էլեկտրոնային փոստով։
Պատասխան չստանալու դեպքում, խնդրում ենք ստուգել Ձեր էլ.հասցեի “Spam” ենթաբաժինը:

Որքա՞ն արժե դասընթացը։

Դասընթացն ամբողջությամբ ֆինանսավորվում է Helix ընկերության կողմից և անվճար է ուսանողների համար։

Սեփական համակարգչի առկայությունն անհրաժե՞շտ է։

Սեփական համակարգչի առկայությունը պարտադիր է։

Դասընթացն ավարտելուց հետո ապահովո՞ւմ եք աշխատանքով։

Դասընթացի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ Helix ընկերության կողմից։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է դասընթացին մասնակցելու համար։ Թեպետ դասերն անցկացվում են հայերենով, տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները անգլերեն են։
Բացի այդ, ծրագրավորման ոլորտում անգլերենի հետ առնչությունն անխուսափելի է, ինչով պայմանավորված էլ անգլերենը կարևոր նախապայման է որպես ծրագրավորող աշխատանքի անցնելու համար:

Դասընթացները առցանց են, թե առկա:

Դասերը լինելու են առկա ֆորմատով՝ մեր լսարաններում։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Քանի որ ծրագրի նպատակը ուսանողներին հետագայում աշխատանք առաջարկելն է, պետք ուսանողի տարիքը լինի 16 կամ բարձր։