IPONWEB Python Internship | ACA
New courses at ACA - Employer Branding, Data Engineering:

iponweb.svg


Ուրախ ենք տեղեկացնել, որ IPONWEB ընկերության հետ հատուկ համագործակցությամբ մեկնարկում ենք նոր ծրագիր՝ Python Internship։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան տեխնոլոգիական ոլորտում: Դասընթացի ընթացքում ձեռք կբերեք Python ծրագրավորման լեզվի խորացված գիտելիքներ` ստանալով որակյալ կրթություն ոլորտի լավագույն մասնագետների կողմից։

iponweb.svg

Տևողություն

4 ամիս

Մակարդակ

Սկսնակ

Տեսակ

Lսարանային

Դասաժամեր

10 ժամ/շաբաթական

Գինը

Ծախսերը հոգում է IPONWEB ընկերությունը

IPONWEB-ի Մասին

Recently called the “best kept secret in digital media” by Digiday, IPONWEB is the behind-the-scenes engineering powerhouse that helped lay the groundwork for how digital advertising is bought and sold today. For more than 20 years, they have worked with the world’s biggest brands, agencies, media owners, and platforms to build and evolve RTB and programmatic trading technology, standards, and capabilities across all media channels, including video, CTV, audio, in-app, and gaming. Their technology processes huge volumes of data in mere milliseconds, more than a trillion times a day, to help media buyers and sellers drive better advertising outcomes. They are a global company, with offices in London, New York, Berlin, Armenia, Singapore, Tokyo, and Cyprus. In August 2022, IPONWEB was acquired by Criteo SA (CRTO), a French multinational company and the global leader in Commerce Media.

Ի՞նչ ակնկալել

- 4 ամսյա անվճար ինտենսիվ դասընթաց

- Խորացված տեսական և գործնական գիտելիքներ` փորձառու մասնագետների կողմից

- Կարիերայի զարգացման դասախոսություններ IPONWEB մասնագետների կողմից

- Դասընթացը հաջողութամբ ավարտելու դեպքում լավագույն մասնակիցները կանցնեն աշխատանքի IPONWEB ընկերությունում

Ընդունելության փուլեր

- Տրամաբանությունն ու մաթեմատիկական գիտելիքները ստուգող թեստային քննություն

- Հարցազրույց

- Անգլերենի առնվազն Intermediate մակարդակի իմացություն

Ծրագրին մասնակցելու համար ՏՏ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

/static/images/general/course-2.png

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png

Ծրագիր

Python

Django Rest Framework

Data structures & Algorithms

PostgreSQL

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Տևողություն:

4 ամիս

Տեսակ:

Լսարանային

Գինը:

ծախսերը հոգում է IPONWEB ընկերությունը

Գրանցվի՜ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ գիտելիքներ է պետք ունենալ դասընթացին դիմելու համար։

Անհրաժեշտ է ունենալ մաթեմատիկական բազային գիտելիքներ, անգլերենի լավ իմացություն և սովորելու մեծ մոտիվացիա։

Ինչպիսի՞ն է ծրագրի գրաֆիկը։

Դասընթացը կմեկնարկի 2022թ. նոյեմբերին Դասերն անցկացվելու են երեկոյան ժամերին (գրաֆիկը դեռևս հստակեցված չէ)։

Ինչպե՞ս մասնակցել ծրագրին:

Մասնակցության համար անհրաժեշտ է.
- Գրանցվել կայքի միջոցով
- Հաղթահարել քննության փուլը
- Անցնել հարցազրույց դասախոսի հետ

Ի՞նչ հարցեր է ներառում քննությունը։

Քննությունը ներառում է մաթեմատիկական և տրամաբանական հարցեր։

Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու դասընթացը:

Դասերն անցկացվելու են լսարանային ֆորմատով` ACA-ի գրասենյակում. Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան Ինստիտուտ։

Ծրագրին մասնակցությունն անվճա՞ր է։

Այո, անվճար է։ Ծախսերը հոգում է IPONWEB կազմակերպությունը:

Ի՞նչ մակարդակի անգլերեն է անհրաժեշտ ծրագրին մասնակցելու համար։

Մասնակցության համար արհրաժեշտ է անգլերենի առնվազն Intermediate մակարդակի իմացություն։

Իսկ ծրագրից հետո մշտական աշխատանք երաշխավորվո՞ւմ է։

Ծրագիրն ուսանողներին ապահովելու է տեխնիկական ոլորտի պահանջներին համապատասխան գիտելիքներով ու փորձով: Լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները հնարավորություն կունենան անցնել աշխատանքի IPONWEB ընկերությունում։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք։

Համակարգչի առկայությունը անհրաժե՞շտ է:

Անհատական համակարգչի առկայությունը պարտադիր է։