React js | ACA

React.js

Խորացրու Frontend ծրագրավորման գիտելիքներդ՝ մասնակցելով  React.js մասնագիտացված դասընթացին։ Այն հնարավորություն կտա հաջողված Web կայքեր կառուցել և սկսել կարիերա որպես կրտսեր React.js ծրագրավորող։

react.svg

Տևողություն

3 ամիս

Մակարդակ

Մասնագիտացված

Տեսակ

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր

7 ժամ/շաբաթ

Գինը

72.000 ՀՀ դրամ/ամիս

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Ռոբերտ Ռոստոմյան

Senior Software Developer at CodeInno

Avatar

Արամ Մարգարյան

Senior Software Developer at Buildern

Avatar

Դավիթ Մարգարյան

CTO at Buildern

Avatar

Ոսկան Ոսկանյան

Senior Software Engineer at Hexens

Avatar

Էլմիրա Ավագյան

Senior Software Engineer at Acumen Technologies

Ծրագիր

General overview to JS

Intro to React

State and lifecycle

Hooks

Debugging first react app

Second group of hooks

What is context

What is code splitting

React-router-dom

State Management(Redux)

Unit tests

Արայիկ Մանվելյան

Արայիկ Մանվելյան

Frontend developer @ Betinspire LLC

ACA-ի մշակած ծրագրերի շնորհիվ ստացել եմ և՛ տեսական, և՛ գործնական ամբողջական գիտելիքներ, որոնք ինձ օգնեցին մասնագիտական աճ գրանցել։ Միանշանակ խորհուրդ կտամ IT ոլորտում սովորել ցանկացողներին ընտրել հենց այս դպրոցը։ Շատ լավ հիմք է մասնագիտացման համար:

Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Junior Software Engineer @ Optym Armenia LLC

Ընկերներիս խորհրդով մասնակցել եմ JS առցանց դասընթացին: Մեր դասախոս Ռոբերտ Ռոստոմյանը մեզ շատ մոտիվացրեց և մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա։ JS դասընթացից հետո ես մասնակցեցի նաև React.JS դասընթացին, և վերջում թիմով կատարեցինք ավարտական նախագիծ React.js-ով։ Վերջերս Հանձնեցի Hackathon-ի քննությունը և աշխատանքի անցա Optym Armenia-ում։ Կարճ ասած, կարող եմ նշել, որ միայն բարձր կարծիք ունեմ ACA-ի մասին, քանի որ այն օգնեց ինձ փոխել իմ մասնագիտությունը 35 տարեկանում: Շնորհակալություն ACA-ի թիմին, հատկապես:

Հրանտ Հարությունյան

Հրանտ Հարությունյան

React.js course Graduate

Ծրագրավորող դառնալու բարդ ճանապարհը ես վստահեցի ACA-ի պրոֆեսիոնալ թիմին։ Դասընթացը լիովին արդրացրեց իմ սպասելիքները, ստացա խորը ու որակյալ, բազային և պրակտիկ կրթություն։ Միանշանակ խորհուրդ եմ տալիս իրենց առաջին քայլերը կատարող բոլոր ուսանողներին անցնել սովորելու ուղին հենց ACA-ի հետ։ Դասախոսների հոգատար վերաբերմունքը և ուշադրությունը հնարավորություն տվեց լիովին տիրապետել JS լեզվին և React.js գրադարանին։

Մուշեղ Անդրեասյան

Մուշեղ Անդրեասյան

Software Engineer @ SoftConstruct

ACA-ը ապահովում է պրոդուկտիվ աշխատանք և գիտելիքների կտրուկ աճ: Այստեղ մոտիվացիան միայն աճում է: Դասընթացները շատ լավ են կազմակերպված, իսկ փորձառու մասնագետները անում են ամեն բան, որ սովորելու ընթացքում դուք գտնեք ձեր բոլոր հարցերի պատասխանները: ACA-ում ձերք բերված գիտելիքները մասնագիտական կարիերայի ամուր հիմք են հանդիսանում:

Նելլա Սմբատյան

Նելլա Սմբատյան

React.JS course Graduate

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ACA-ին։ Սովորել եմ զրոյական մակարդակից ու ACA-ի մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ կարողացել եմ երկրորդ մասնագիտություն ձեռք բերել։ Ընթացքում ունեցել եմ շատ հարցեր ու խնդիրներ, որոնց պատասխանները միշտ ստացել եմ դասախոսներիս համբերատար լինելու շնորհիվ։ Հույս ունեմ ապագայում ստացածս գիտելիքներով նոր մասնագիտությամբ աշխատել։Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել դասախոսներ՝ Հովհաննես Քոչարյանին, Արամ Մարգարյանին և դասընթացների համակարգող Տաթևին՝ բոլոր հարցերին արագ արձագանքելու համար։

Սուրեն Մաթոսյան

Սուրեն Մաթոսյան

Frontend Engineer @ Buildern

Կարծում եմ ACA-ը Հայաստանում լավագույն ուսումնական կենտրոններից մեկն է տեխնիկական գիտելիքներ ձեռք բերելու համար։ Դասընթացավարը՝ Ռոբերտը, կիսել է իր ողջ մասնագիտական գիտելիքը ամբողջ կուրսի ընթացքում, նաև օգնել է աշխատանք գտնելու հարցում։ Դեռևս դասընթացը չավարտած, աշխատանքի եմ անցել Buildern ընկերությունում, դասախոսի երաշխավորությամբ՝ որպես Frontend Engineer: Կարճ ժամանակ անց սկսել եմ զբաղվել նաև Backend-ով։

Վահան Զաքարյան

Վահան Զաքարյան

React JS developer @ CodeInno

ACA-ի մասին ունեմ միայն դրական կարծիք և հիշողություններ, դասախոսի՝ դասը հմուտ և հետաքրքիր անցկացնելու շնորհիվ շատ մեծ հեշտությամբ մուտք գործեցի IT-ի աշխատանքային ոլորտ, որտեղ կարողացա ապահովել հետագա մասնագիտական աճս: Ներկայումս աշխատում եմ «CodeInno» ընկերությունում՝ որպես React.js developer և դասավանդում React.js Innova IT ընկերությունում:

Տևողություն:

3 ամիս

Մակարդակ:

Մասնագիտացված

Տեսակ:

Առցանց կամ լսարանային

Գինը:

72.000 ՀՀ դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Ավարտական Պրոյեկտ

«Մասնագիտացված» դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները լավագույնս ամրապնդվում են վերջին՝ խմբային նախագծերի փուլում։

Վկայական

«Մասնագիտացված», ինչպես նաև «QA Fundamentals» և «Project Management» դասընթացները հաջողությամբ ավարտող ուսանողներին տրամադրվում են վկայանականներ, որոնք բարձր են գնահատվում հայաստանյան IT ընկերությունների կողմից:

Աշխատանք

Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները լիովին բավարար են ոլորտում սկսնակ մասնագետի աշխատանք գտնելու համար: «Մասնագիտացված» բաժնի դասընթացների ավարտին լավագույն ուսանողները ստանում են աջակցություն աշխատանքի որոնման հարցում: Կարևոր է նաև նշել, որ այս փուլում վերջնական որոշում կայացնողը գործատու կազմակերպությունն է:

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։